ՀՀ պետական խորհրդանշանների օր

Հայաստանի Հանրապետության երեք պետական խորհրդանշանները

Պաշտոնական նկարագրություններ, պետական ստանդարտներ (ՀՍՏ), ներբեռնման վեկտորային ֆայլեր, ձայնագրություններ և գործող օրենսդրություն:

Արտաշեսյաններից և Կիլիկյան Հայաստանից մինչև Առաջին և Երրորդ Հանրապետությունների եռագույն դրոշը:

Պավել Սարգսյան

Պավել Սարգսյան

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն

Որպես հայ և որպես ՀՀ քաղաքացի՝ խորը հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի պետական ու ազգային խորհրդանշաններին: ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված այս կայքի ստեղծմամբ նպատակ եմ ունեցել նորահաս սերնդի շրջանում սերմանել պետության և ժողովրդի կարևորագույն խորհրդանշանների արժևորման բարձր գիտակցությունը: Այդ նույն նպատակով ստեղծեցի նաև «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը, որը զբաղվում է վերը նշված գաղափարների կենսագործմամբ:

Իմ նպատակներից մեկն էլ հանրության շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների հանդեպ ճիշտ վերաբերմունքի և հարգանքի նոր մշակույթի ձևավորումն է. հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, տոնական միջոցառումն անցկացնելը և ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման ու արժևորման գաղափարախոսությունը տարածելը: Տոնին մեծ ոգևորությամբ մասնակցող դպրոցականները, ուսանողներն ու քաղաքացիները ըստ արժանվույն կարևորեցին միջոցառումը:

Մեր դռները բաց են բոլորի համար, ովքեր պատրաստակամ են իրենց ներկայությունն ու մասնակցությունն ապահովել հուլիսի 5-ի տոնակատարությանը: Այսօրինակ նախաձեռնություններն ու միջոցառումները մեզ ավելի համախմբված ու միասնական են դարձնում: Վստահ եմ՝ սրանք արժեքներ են, որոնք ոչ մի հայի անտարբեր չեն թողնի: