ՀՀ պետական դրոշի տեղադրման ծրագիր

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը ոչ պետական կազմակերպություն է, որը որպես իր հիմնական ծրագրային նպատակ է որդեգրել ՀՀ պետական խորհրդանշանների պահպանումը, արժևորումը և մեծարումը:

Իր գործունեության շրջանակներում Հիմնադրամը իրականացրել է դիտարկումներ հանրապետության տարբեր քաղաքներում ու գյուղերում պետական խորհրդանշանների իրավիճակի հետ կապված: Արդյունքները ցույց են տալիս, մարզերում գրեթե բացակայում են ՀՀ պետական խորհրդանշանները, մասնավորապես` եռագույնը: Դրոշներ կարելի է նկատել միայն պետական կառույցների տանիքներին կամ շքամուտքերին, սակայն դրանք շատ հաճախ գունաթափված են, մաշված կամ ուղղակի պատշաճ ներկայացված չեն: Նմանատիպ իրավիճակն անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհում պետական խորհրդանշանները պետական քարոզչության կարևորագույն բաղադրիչներից են:
Հիմանադրամը առաջարկում է դրոշների տեղադրման և հետագա սպասարկման ծառայություն. այդ նպատակով հիմնադրվել է «ՄԵՆՔ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ, որն ունի արհեստավարժ աշխատակիցներ և անհրաժեշտ տեխնիկա նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար:
Իրականացվող աշխատանքների կապակցությամբ ակնկալում ենք ստանալ նաև Ձեր աջակցությունը. ՀՀ պետական դրոշը ինչպես նաև Ձեր ընկերության դրոշը կարող է տեղադրվել Ձեր գրասենյակի շքամուտքին կամ տանիքին:
Այս նախաձեռնության նպատակը բնակչության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացումն է, պետական խորհրդանշանների քարոզումը և արժևորումը:
Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ այս նախագիծը կոչված է ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակմանը և ընդհանուր առմամբ շահույթի ստացման նպատակ չի հետապնդում: Մեր ծրագրային առաջարկը նպատակը ներկա իրավիճակի շտկումն է: Դրոշի տեղադրման և հետագայում սպասարկման ծառայությունների սակագները, տեխնիկական և այլ մանրամասներ ներկայացված են ստորև:

 

Ծառայությունների և նյութերի սակագները

Դրոշի տեղադրման տեխնիկական մանրամասները և սպասարկման ծառայությունների սակագները

Ամրացման մեխանիզմ

Դրոշը ամրացնող սարքը և ձողը պատրաստված են չժանգոտվող պողպատից (կամ փոշեներկված երկաթից), իսկ ձողի եզրամասում տեղադրվում է արհեստական օնիքսե քար, որը ունի նիզակի ուրվագիծ:  Այս մեխանիզմը պատին ամրանում է չորս կետով, որից յուրաքանչյուրը կարող է պահել մինչև 300 կգ քաշ: Այս սարքի և ձողի չափսերը կարող են փոխվել` կախված իրականացվող պատվերից:  Պատին ամրացվող մեխանիզմին և ձողին տրվում է տաս տարվա երքշխիք:

ՀՀ պետական դրոշ

Դրոշի պատրաստումը իրականացվում է ՀՀ պետական դրոշի ՀՍՏ 50-94 ստանդարտի համապատասխան, իսկ գունային գամման` ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման մասնագիտացված աշխատանքային խմբի կողմից հաստատված նորմերով:

Ծառայությունների և նյութերի սակագները`

Ծառայության, նյութի անվանում այլ մանրամասներ գումար
Դրոշի տեղադրում 1-2 օր տեղադրման ժամկետ 7,000-11,000 ՀՀ դրամ
Ամրացվող սարք 5,0 մմ փոշեներկված երկաթ 5,000-10,000 ՀՀ դրամ
Ամրացվող  սարք 5,0 մմ չժանգոտող պողպատ 35,000-45,000 ՀՀ դրամ
Ձող (կլոր) 38 մմ չժանգոտող պողպատ 12,000-18,000 ՀՀ դրամ
Ձող և ամրացման այլ  դետալներ չժանգոտող պողպատ, ալյումին 20,000-25,000 ՀՀ դրամ
ՀՀ պետական դրոշ ՀՍՏ 50-94 ստանդարտով 4,500-6,000 ՀՀ դրամ
Մեկ ամրացման սարքի, ձողի և դրոշի տեղադրման արժեքն ընդհանուր կազմում է:  (Սակագները  ներկայացված են ներառյալ հարկերը:) 60,000-90,000 ՀՀ դրամ

Պատին ամրացվող սարքի ու ձողի արժեքը կախված է տեղադրման վայրից, ձողի և դրոշի չափերից:
Դրոշը փոփոխվելու է մեկից երեք ամիս ժամկետում` կախված տեղադրված վայրի մթնոլորտում փոշու քանակից, աղտոտվածությունից, քամուց և եղանակային այլ պայմաններից:
Վերը նշված ծառայությունները իրականացվում են միայն պայմանագրի կնքման և հետագա սպասարկման իրականացման պայմաններով:
Հարկ ենք համարում նշել, որ այս նախագիծը կոչված է ՀՀ պետական խորհրդանշանների հանրահչակմանը և ընդհանուր առմամբ շահույթի ստացման նպատակ չի հետապնդում:

droshhhhhhhhh