Հայ էմիգրանտները 19-րդ դարավերջին Փարիզում ստեղծել են ազգային դրոշի մի քանի տարբերակ: Կարմիր-կանաչ-սպիտակ գույներով դրոշը (համաձայն Ու. Քրեմփթոնի առաջարկած տարբերակի` կարմիր-կանաչ-կապույտ) 1885թ-ին օգտագործվել է Վիկտոր Հյուգոյի հիշատակած հայ հանրության կողմից` հուղարկավորության արարողությունների ժամանակ: Դրոշը ստեղծող Ղևոնդ Ալիշանի տարբերակի համաձայն` գույները խորհրդանշում են ծիածանը, որը Նոյը տեսել էր Արարատի գագաթին: Հենց Ալիշանն էլ փաստում էր, որ հայ եկեղեցական օրացույցում Սբ. Զատիկի առաջին կիրակին կոչվում է ՙկարմիր՚, երկրորդը` ՙկանաչ՚, իսկ դրոշի սպիտակ զոլը խորհրդանշում էր սպեկտրի բոլոր գույների միավորումը:

Ղևոնդ Ալիշանի ստեղծած դրոշներն էին դեղին-կարմիր-կանաչը և կապույտ-կարմիր-կանաչը (հավանաբար, նա ոգեշնչված էր ֆրանսիական եռագույնով):