(2-1դդ մ.թ.ա.)


Տիգրան Մեծ թագավորի օրոք (մ.թ.ա. 96-95) Հայաստանի գերբին պատկերված էր
7 գլխանի վիշապ:

Արշակունիների տոհմի օրոք (62-428) ընդունվեց նոր գերբ` 1 գլխանի արծիվը` օձը կտուցով բռնած: Պատկերը չի գտնվել. ներկայացվում է նկարի տեսքով:

(Քանդակը նվիրված է Սողոմոն Թեհլերյանի հիշատակին, գտնվում է Կանադայում. նմանօրինակ արձան կա նաև Երևան-Հրազդան ավտոճանապարհին)

Armenian Heritage կայքն ունի իր տարբերակը`

(թերևս, երկուսն էլ գործածվել են, բայց` տարբեր ժամանակներում)

Մարզպետության ժամանակաշրջանի դրոշ

Այս դրոշը գործածվել է 4-րդ դ. վերջին և 7-րդ դ. սկզբին, երբ Հայաստանի հիմնական մասը հայտնվել էր Պարսկաստանի ենթակայության տակ, իսկ ավելի փոքր մասը` Բյուզանդական կայսրության: Պարսկական հատվածն այդպես էլ կոչվում էր` Պարսկական Հայաստան: Այդ ժամանակ պարսիկները փորձում էին քրիստոնյա Հայաստանում տարածել կրակապաշտություն: Տեղի ունեցան կրոնական մի քանի պատերազմներ և մարտեր Պարսկաստանի դեմ. դրանցից ամենահայտնին Վարդանանքն է` հայերի և Կովկասի քրիստոնյաների, իբերների և ալբանացիների միջև ծավալված պատերազմը` Մամիկոնյանների դրոշի տակ: Հենց այդ ժամանակվանից էլ  քրիստոնեական խաչը դարձավ կարևոր ձև` ազգային ինքնագիտակցություն հաստատելու և զավթիչներին հակադրվելու:

Հայաստանի ամենահայտնի իշխանական տոհմերից մեկի` Մամիկոնյանների (4-9դդ.) տոհմի դրոշը, հնարավոր է, ամենաճանաչվածն էր միջին դարերում. դրոշի վրա պատկերված է մագիլներով կենդանուն բռնած երկգլխանի արծիվ: Մեկ այլ տարբերակով` արծիվը աղեղ է պահում:

9-րդ դարում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը, Բագրատունիները դարձան իշխող տոհմ: Մինչև 11 դ. Հայաստանի դրոշը Բագրատունիների դրոշն էր:

1080-1375թթ Կիլիկիայում ստեղծվեց և ամրապնդվեց հայկական կայսրությունը, հետո նաև` թագավորությունը, որը մեծ դեր խաղաց խաչակիրների առաջխաղացման և Բյուզանդիայի, թուրք-սելջուկների ու եգիպտական մամլուկների դեմ պայքարում, թեպետ, փոխարենը, Կիլիկիայի հայերը որոշ ժամանակ մոնղոլների համակիրներն էին:  Եվրոպական ազդեցությունը Կիլիկյան Հայաստանում բավականին ուժեղ էր, ինչը երևում է նաև նրանց գերբի պատկերում:

Հայ պատմաբանները վերականգնել են Մամիկոնյանների դինաստիայի գերբը` կենդանուն մագիլներով պահած երկգլխանի արծվի տեսքով: Գերբը վերականգնվել է հինավուրց եկեղեցիների քանդակապատկերների հիման վրա: Հայտնի է Դսեղ գյուղի եկեղեցու ճակատային մասի հնադարյան պատկերը (VII դ): Մամիկոնյանների խորհրդանիշի մասին անուղղակի հիշատակվում է Փավստոս Բուզանդի (V դ) ՙՀայոց պատմություն՚ աշխատությունում:

Մեր պատմության էջերում դրոշի նկարագրությունը սովորաբար պարզաբանվում է որպես աղեղը բռնած արծվի պատկեր: Դրոշի գույնը վերականգնված է որպես կարմիր (նույն աշխատությունում նկարագրվում է, որ Իրանի շեյխը հայոց գահաժառանգին կարմիր վրան էր ուղարկել): Ճիշտ է, մեծ է նաև հավանականությունը, որ Դսեղ գյուղի և մյուս եկեղեցիների նկարները զուտ դեկորատիվ բնույթ էին կրում: