Միջոցառման անվանումը` ՀՀ պետական դրոշի ամենամյա տոն

Միջոցառման անցկացման օրը` 15 հունիսի 2010թ.

Հիմնավորումը` 2006-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» գործող օրենքը

Միջոցառման անցկացման վայրը` ՀՀ ք. Երևան

Նպատակը.

«Մենք մեր մասին» ամսագիրը որդեգրել և իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրել ու իրականացնում է հայկական մշակութային արժեքների պահպանման, հանրության լայն շրջանակների իրազեկման, ճշմարիտ արժեհամակարգի հանրահռչակման հստակ քաղաքականություն:
Նախաձեռնելով Հայաստանի հանրապետության դրոշի տոնի հանդիսավոր և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը` մենք նպատակ ունենք հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր դրոշը, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանիշերից մեկի նկատմամբ:
Մեր եռագույնը տասնամյակների պատմություն ունի. այս դրոշը հայոց պետականության խորհրդանիշն էր նաև 1918-1920թթ Առաջին հանրապետության կառավարությունում: Մինչդեռ հայկական եռագույնի գունային և իմաստային փիլիսոփայությունը դարերի պատմություն ունի:
Անվերապահ ընդունելով ՀՀ պետական խորհրդանիշերի հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրի հիմնարար սկզբունքները` անհրաժեշտ ենք համարում մեծ շուքով, հանդիսավորությամբ, ՀՀ քաղաքացիների, պետական ատյանների մասնակցությամբ, մասնավոր հատվածի հետ միահամուռ ջանքերով իրականացնել հայկական դրոշի տոնը` մեծարելով ու ևս մեկ անգամ արժևորելով մեր պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկը:

Խնդիրները.

Անհրաժեշտ ենք համարում տոնական բարձրակարգ միջոցառումների շարքով նպաստել մեր հայրենակիցների և արտասահմանից ժամանած հյուրերի շրջանում ազգային կարևորագույն արժեքներից մեկի` դրոշի նկատմամբ ունեցած է՛լ ավելի ջերմ վերաբերմունքի ձևավորմանը: Մասնավորապես, մենք անհրաժեշտ ենք համարում դրական ու տոնական հույզերի շնորհիվ մեծ խանդավառություն առաջացնել, պետական դրոշի տոնը դարձնել ավանդական, սիրելի ու սպասված:

Սկզբունքները.

Տոնի իրականացման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է: Տոնին պետք է մասնակցեն սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները: Հունիսի 15-ը պիտի համընդհանուր տոնախմբություն դառնա` համախմբելով երիտասարդությանը, հոգևորականությանը, մշակույթի, սպորտի, գիտության և մյուս ոլորտների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին: Այս համատեքստում կարևորելով հատկապես հայապահպանության խնդիրը սփյուռքում, ինչպես նաև ուծացման վտանգի դեմ տարվող աշխատանքները` մենք ակնկալում և կարևորում ենք նաև սփյուռքահայության այս կամ այն կերպ մասնակցությունը տոնական միջոցառմանը:

Նպատակային խմբերը.

Տոնին մասնակցելու են հիմնականում դպրոցականները, ուսանողները, առհասարակ երիտասարդները, ովքեր էլ հենց ներկայացնում են նպատակային խումբը: Մենք գիտակցում ենք ու վստահ ենք, որ քաղաքացիական հասարակություն կերտելու, ազգային ու պետական արժեքներ սերմանելու, ազգային գաղափարախոսություն հանրահռչակելու քարոզչության համար լավագույն զանգվածը մանուկներն են, ճկուն և ընկալունակ նորահաս սերունդը:

Համագործակցություններ.

Նշված միջոցառումները նախատեսվում է անցկացնել մի շարք կառույցների ու գերատեսչությունների հետ համատեղ`  ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի  նախարարության , Երևանի քաղաքապետարանի և այլ գերատեսչությունների:
Սփյուռքում արդեն իսկ ստեղծվել են կապեր, որոնք կնպաստեն միջոցառումների լուսաբանմանը արտերկրում. սփյուռքահայությունը ևս կմիանա մեր նախաձեռնություններին:

Ամփոփում.

Քանի որ այս տարի իրականացվում է ՀՀ պետական դրոշի տոնի անդրանիկ միջոցառումը, ապա այն կկենտրոնացվի միայն Երևան քաղաքի տարածքում: Մարզերի բնակիչները ևս կարող են պարզապես միանալ մայրաքաղաքային միջոցառումներին: Իսկ հաջորդ տարիներին կընդլայնվի և միջոցառումների աշխարհագրությունը:

Ծրագիրը.

ՀՀ դրոշի տոնին նվիրված տոնախմբությունը նախատեսվում է անցկացնել մի քանի միջոցառումների տեսքով`

Մեծ, տոնական քայլերթ.


Տոնակատարության առանցքային ու կարևորագույն իրադարձությունը կազմակերպված քայլերթն է, որը հանդիսանալու է յուրօրինակ քաղաքացիական շքերթ: Քայլերթը սկիզբ է առնելու ՀՀ Կառավարության շենքի դիմացից և անցնելու է` Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք է գործելու կրկին Հանրապետության Հրապարակ:

Մեծ, տոնական քայլերթ