«Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից` 1990թ օգոստոսի 24-ին: 2005թ նոյեմբերի 27-ին անցկացված ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006թ հունիսի 15-ին, ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը: Հայաստանի հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է: Հայաստանի հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև ձգվող կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի տակ ապրելու կամքը:  Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Հայաստանի հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերակցության սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրությունը և գործածման կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:Ավելին…


.   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇ

Ստորև ներկայացված է  ՀՀ պետական դրոշի երկու տարբերակ` բեռնելու հնարավորությամբ:

Գործածման առաջին  տարբերակ (գունավոր (RGB) տարբերակ` կիրառվող էլ. կայքերում, հեռուստաեթերում)

R G B
Կարմիր 217 0 18
Կապույտ 0 51 160
Նարնջագույն 242 168 0

..…….


 

Գործածման երկրորդ տարբերակ (գունավոր (CMYK) տարբերակ` կիրառվող  տպագրությունում):

C M Y K
Կարմիր 0 100 100 0
Կապույտ 100 80 0 0
Նարնջագույն 0 35 100

. . . . .


Գործածման գույների (PANTONE) տարբերակ` կիրառվող տպագրությունում:

Կարմիր PANTONE    485
Կապույտ PANTONE    286
Նարնջագույն PANTONE   1235

 


Գործածման գույների (html) տարբերակ` կիրառվող էլ. կայքերում:

Կարմիր D90012
Կապույտ 0033A0
Նարնջագույն F2A800

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ

Հայաստանի Հանրապետության պետական դրոշ

Ընդհանուր տեխնիկական պայմաններ:


ՀՍՏ 50-2012