«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

 

. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը և գործածման կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության զինանշանը

Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (գունավոր) ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:Ավելին…


Հայաստանի Հանրապետության պետական զինանշան

Ստորև ներկայացված է ՀՀ պետական զինանշանի երեք տարբերակ` բեռնելու հնարավորությամբ:

Գործածման առաջին տարբերակ (գունավոր (RGB) տարբերակ` կիրառվող էլ. կայքերում, հեռուստաեթերում)

R G B
Արծիվ և առյուծ 255 196 75
Կարմիր 217 0 18
Կապույտ 0 51 160
Նարնջագույն 242 168 0

.….. …..


Գործածման երկրորդ տարբերակ (գունավոր (CMYK) տարբերակ` կիրառվող տպագրությունում):

 

C M Y K
Արծիվ և առյուծ 0 25 80 0
Կարմիր 0 100 100 0
Կապույտ 100 80 0 0
Նարնջագույն 0 35 100 0

….. …..

.


Գործածման երրորդ տարբերակ (սև և սպիտակ` կիրառվող տպագրությում):.

..

….. …..

.

.


Գործածման գույների (PANTONE) տարբերակ` կիրառվող տպագրությունում:

Կարմիր PANTONE    485
Կապույտ PANTONE    286
Նարնջագույն PANTONE   1235
Արծիվ և առյուծ PANTONE    124

Գործածման գույների (html) տարբերակ` կիրառվող էլ. կայքերում:

Կարմիր D90012
Կապույտ 0033A0
Նարնջագույն F2A800
Արծիվ և առյուծ FEC34E

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ

Հայաստանի Հանրապետության պետական զինանշան
Ընդհանուր տեխնիկական պայմաններ:

ՀՍՏ 346-2012